Ըմբշամարտ. ԵԱ. Ջուլֆալակյանը կգոտեմարտի բրոնզի համար, Մանուկյանը՝ ոչ

14:29   13 ապրիլի, 2019

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ երկրորդ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթեց մոլդովացի Դանիել Կատարագային ու իրավունք ստացավ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտել բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ:

Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթում էր գերմանացի Դենիս Կուդլային, սակայն 4 միավորանոց հնարք բաց թողեց, պառկեց թիակների վրա ու պարտվեց տուշեով:



© ARMFOOTBALL.COM