Լիանա Գյուրջյան. «Գերազանցեցի իմ նախորդ ցուցանիշը»

19:29   12 ապրիլի, 2019

Լիանա Գյուրջյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում չորրորդ տեղը գրավելուց հետո կիսվեց տպավորություններով:

Հրում վարժությունում 16-ամյա մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ:

«Գոհ եմ իմ ցուցադրած արդյունքներից, քանի որ գերազանցեցի իմ նախորդ ցուցանիշները: Մարզիչները գնահատական կտան իմ արդյունքներին: Հուսով եմ, որ ապագայում կարժանանամ ավելի բարձր մեդալների: Չեմ ասի, որ տխրել եմ, քանի որ ունեմ ժամանակ մեծահասակների պայքարում լավ արդյունքներ գրանցելու համար: Կաշխատեմ շտկել թերություններս եւ շարժվել առաջ:

Ուրախ եմ, որ արդարացրեցի մարզիչներիս սպասելիքները։ Կարծում եմ՝ այս պահին սա իմ հնարավորությունների առավելագույն սահմանն էր։ Մարզիչներիս օգնությամբ հաղթահարել էի հոգեբանական խնդիրները: Բոլորից գոհ եմ»,- Լիանայի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:




© ARMFOOTBALL.COM