Հայ շախմատիստուհները 3 հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

12:32   12 ապրիլի, 2019

Թուրքիայում մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են 31 երկրների 129 շախմատիստներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյաը և Սիրանուշ Ղուկասյանը:

Մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը հաղթանակներ տոնեցին: Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց իրեն գործակցով զգալիորեն գերազանցող Իոլանտա Զավադսկայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը զիջեզ Եկատերինա Աթալիկին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 

Առաջին տուրում գրանցվեցին մի քանի անակնկալներ. մրցաշարի ֆավորիտ Ալեքսանդրա Գորյաչկինան ոչ-ոքի խաղաց Կալզետտա Ռուիս Մոնիկայի հետ, իսկ 6-րդ դասակարգված շախմատիստուհի Դաուլիտե Կոռնետե պարտվեց Ելենա Սեդինային:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը:



© ARMFOOTBALL.COM