«Արսենալն» ուժեղ էր «Նապոլիից», Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

00:59   12 ապրիլի, 2019

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ընդունեց «Նապոլիին» ու հաղթեց՝ 2-0։

15-րդ րոպեին Աարոն Ռեմսին բացեց հաշիվը, իսկ 25-րդ րոպեին Լուկաս Տորեյրան շրջանցեց մրցակցին և հարվածեց, գնդակը դիպավ հյուրերի պաշտպան Կալիդու Կուլիբալիին ու հայտնվեց դարպասում։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 67-րդ րոպեին մտավ փոխարինման։

Պատասխան խաղը կկայանա Նեապոլում, ապրիլի 18-ին։



© ARMFOOTBALL.COM