Սխալ նշանակված 11-մետրանոց տուրի կենտրոնական խաղում (VIDEO)

16:43   10 ապրիլի, 2019

Հայաստանի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում մրցում են «Բանանցն» ու «Ալաշկերտը»:

58-րդ րոպեին հյուրերի պաշտպան Տարոն Ոսկանյանը խախտեց խաղի կանոնները Կարեն Մելքոնյանի նկատմամբ: Գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը սկզբում տուգանային հարված նշանակեց, սակայն օգնականի հուշումից հետո ցույց տվեց 11-մետրանոց նշակետի կողմը: Կրկնապատկերի ժամանակ երևաց, որ խախտումը տուգանային հրապարակից դուրս էր:

11-մետրանոցը հստակորեն իրացրեց Արամ Բարեղամյանը և բացեց խաղի հաշիվը:



© ARMFOOTBALL.COM