Բասկետբոլի Հայաստանի առաջնություն. Եզրափակչի հաշիվը կրճատվել է

11:30   10 ապրիլի, 2019

Բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում «Ուրարտու-Վիվարոն» 93:89 հաշվով հաղթել է «Արագածին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Արագածը» ներկայացնող Շեյն Գենրին, ով վաստակել է 26 միավոր:

Այսպիսով, Ա Լիգայի եզրափակիչ դիմակայության հաշիվը կրճատվեց և դարձավ 3:1` հօգուտ «Արագածի» (հաշվի են առնված նաև կանոնավոր առաջնության 3-4 շրջաններիում նրանց միջև խաղերը): Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին:



© ARMFOOTBALL.COM