Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. Առաջատարը փոխվել է

16:32   9 ապրիլի, 2019

«Լոռիի» նորեկ Ալեքս Կակուբան դարձել է Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Transfermarkt.com-ը ձախ պաշտպանին գնահատում է 450 000 եվրո: Ուգանդացի 27-ամյա «Լոռի» է տեղափոխվել հունական «Յաննինայից»: Նախկինում նա հանդես է եկել նաև պորտուգալական «Էշտորիլի» ու «Ֆեիրենսեի» կազմում:

Բարձրագույն խմբի թոփ-4-ում են նաև «Փյունիկի» կիսապաշտպան Մաքսիմ Ժեստոկովը, «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Վլադիմիր Խոզինը: Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո:

350 հազար եվրո են գնահատվում Ալեքսանդր Դամչևսկին, Դմիտրի Գուզը, Ջիովանի Մարտինեսը (երեքն էլ «Արարատ-Արմենիա») և Ջերսոն Ասևեդոն («Ալաշկերտ»):

Հայ ֆուտբոլիստներից ամենաբարձր գինը սահմանված է Արտակ Եդիգարյանի, Տարոն Ոսկանյանի, (երկուսն էլ «Ալաշկերտ»), Արմեն Համբարձումյանի, Գոռ Մալաքյանի և Պետրոս Ավետիսյանի (բոլորն էլ «Արարատ-Արմենիա») համար: Բոլորն էլ գնահատված են 300 000 եվրո:



© ARMFOOTBALL.COM