Մխիթարյանն ընդդեմ Գոմեշի. Հենրիխի գործողություններն «Էվերթոնի» հետ խաղում (VIDEO)

17:38   8 ապրիլի, 2019

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Արսենալն» արտագնա պարտություն (0:1) է կրել «Էվերթոնից»:

Լոնդոնցիների ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի կենտրոնում հաճախ դիմակայել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշին, ով վարձակալությամբ է խաղում լիվերպուլյան թիմում:

30-ամյա հայ ֆուտբոլիստը դրվագներից մեկում գեղեցիկ հնարքով շրջանցել է Գիլֆի Սիգուրդսոնին, իսկ մեկ ուրիշում անչափ վտանգավոր հարված կատարել, որը մի փոքր շեղ է ստացվել: Գործելով ձախ «ինսայդի» դիրքում, Հենրիխը մի քանի պարզ դրագներում կորցրել է գնդակը, սխալ փոխանցումներ կատարել, սակայն այլ դեպքերում հաջող է զարգացրել գրոհները:

Ներկայացնում ենք «Էվերթոնի» դեմ խաղում Մխիթարյանի գործողությունների տեսանյութը:



© ARMFOOTBALL.COM