Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է սկզբունքային խաղին

11:31   8 ապրիլի, 2019

Լյուքսեմբուրգի առաջնության 19-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» սեփական հարկի տակ ընդունել է երկրորդ տեղում ընթացող «Ֆոլային»: Արձանագրվել է ոչ-ոքի` 1:1:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Վաստակած 34 միավորով «Պրոգրեսը» մնաց երրորդ տեղում, իսկ «Ֆոլան» 36-ով` երկրորդ: Երկու թիմերն էլ եվրագավաթային գոտում են:



© ARMFOOTBALL.COM