Դատարանի նոր որոշումը ձերբակալված Կոկորինի ու Մամաևի վերաբերյալ

10:15   4 ապրիլի, 2019

Կայացել է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի գործով դատական նոր նիստը:

Դատարանը որոշել է ձերբակալված ֆուտբոլիստներին ժամանակավոր մեկուսարանում թողնել միչև սեպտեմբերի 25-ը, հայտնում է sport24.ru-ն:

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները մեկուսարանում են գտնվում 2018 թվականի հոկտեմբերից, երբ մի քանի ժամվա ընթացքում ծեծի էին ենթարկել երկու անձանց:



© ARMFOOTBALL.COM