Վարազդատ Հարոյանը մասնակցել է Ռուսաստանում VAR-ի կիրառման առաջին խաղին

12:05   4 ապրիլի, 2019

Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ուրալը» Եկատերինբուրգում 1:0 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին:

Կիսաեզրափակչի այդ հանդիպումը դարձել է Ռուսաստանի ակումբային ֆուտբոլում տեսակրկնությունների համակարգի (VAR) առաջին պաշտոնական կիրառումը:  Պատասխան խաղը կայանալու է մայիսի 15-ին:

Մյուս կիսաեզրափակիչ դիմակայության «Լոկոմոտիվ» – «Ռոստով» առաջին մրցավեճն ավարտվել է 2:2 հաշվով:



© ARMFOOTBALL.COM