Արթուր Պետրոսյան. «Լոռին» կարգապահ և հետաքրքիր ֆուտբոլ խաղաց»

20:46   3 ապրիլի, 2019

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացած «Բանանց» - «Լոռի» (0-0) առաջին խաղից հետո վանաձորյան ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է հանդիպման մասին։

«Շատ լավ, կարգապահ, հետաքրքիր ֆուտբոլ խաղացինք: Ցանկությունը մեծ էր անպայման արտագնա խաղում գոլի հեղինակ դառնալ, որպեսզի երկրորդ հանդիպմանն ավելի հեշտ լիներ: Բայց չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները: Ամեն դեպքում՝ թիմի կատարած աշխատանքից եւ ցուցադրած խաղից գոհ եմ: Ճիշտ է՝ մեր գործը մի քիչ դժվարացավ, քանի որ 0:0-ն վտանգավոր հաշիվ է: Տղաները ճիշտ դասեր էին քաղել «Արարատի» դեմ խաղի երկրորդ խաղակեսից:

Մենք չէինք սպասում, որ Կակուբան կկարողանար 90 րոպե խաղալ: Բայց ժամանակ չունենք, խաղերը 3-4 օրը մեկ են, հնարավորություն չունենք ուրիշ ձեւ նրան պատրաստելու: Որոշել էինք նրան դաշտում թողնել 60 րոպե, բայց երեւաց, որ պատրաստ էր ավելիին: Իմ կարծիքով՝ խաղից խաղ նա կավելացնի»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 22-ին։



© ARMFOOTBALL.COM