ՀՀ նախագահը` Լևոն Արոնյանին. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար»

10:20   20 մարտի, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Այդ մասին տեղեկանում ենք president.am-ից:

Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: 

Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: 

Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք: 



© ARMFOOTBALL.COM