Բակսետբոլ. Հայտնի են Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակիցները

14:25   19 մարտի, 2019

Բասկետբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում կայացել են պատասխան հանդիպումները:

«Արցախն» արտագնա խաղում 91:56 հաշվով ջախջախել է «Էրեբունի Սեդարսին», որին առաջին մրցավեճում հաղթել էր 111:84 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Դավիդ Քարամյանը («Էրեբունի Սեդարս»), ով հավաքել է 24 միավոր:

Մյուս կիսաեզրափակչում «Ուրարտու-Վիվարոն» արտագնա խաղում 126:97 հաշվով առավելության է հասել «Արագածի» նկատմամբ: Առաջին մրցավեճում «Ուրարտուն» նույնպես հաղթել էր (112:90): Ամենաարդյունավետ խաղացողը կրկին պարտվող թիմից է եղել: Բրենդոն Հոլինսը վաստակել է 29 միավոր:

Այսպիսով, եզրափակչում մրցելու են «Արցախը» և «Ուրարտու-Վիվարոն»:



© ARMFOOTBALL.COM