Մեսսին «Բարսելոնայի» պատմության ռեկորդ սահմանեց և մոտեցավ Լա Լիգայի բացարձակ ցուցանիշին

11:38   18 մարտի, 2019

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Բետիսին» ու 4:1 հաշվով առավելության հասել: Հանդիպմանը մասնակցել ու հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

«Կապտանռնագույնների» կազմում անկացրած պաշտոնական խաղերում դա արգենտինացու 477-րդ հաղթանակն էր, ինչի շնորհիվ նա դարձավ ակումբի պատմության նոր ռեկորդակիր: Նախորդ ռեկորդը պատկանում էր Չավիին, ով 476 հաղթանակ է տոնել, տեղեկանում ենք Sport.es-ից:

Լա Լիգայում Մեսսին 333-րդ հաղթանակն է տոնել և մոտեցել է ռեկորդակիրներ` «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետային և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասին, որոնք 334-ական հաղթանակ ունեն:



© ARMFOOTBALL.COM