Սիմեոնե. ««Յուվենտուսը մեզ սեղմեց դարպասին»

11:33   13 մարտի, 2019

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 0:3 հաշվով «Յուվենտուսից» կրած պարտության (առաջին հաղթանակ` 2:0) և հետագա պայքարից դուրս մնալու մասին:

««Յուվենտուսն» ավելի լավ էր խաղում և արժանի էր հաղթանակին: Նրանք մեզ սեղմեցին դարպասին: Երբ մրցակիցը նման հանդիպում է անցկացնում, կարող ենք միայն շնորհավորել նրան:

Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ով կարող է մեծ խաղերում նման բաներ անել (հեթ-տրիկի հեղինակ դառնալ-խմբ.)

Ես շատ սխալներ կատարեցի: «Յուվենտուսը» տակտիկապես գերազանցեց մեզ և ավելի հաջող գործեց գնդակի համար պայքարում»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



© ARMFOOTBALL.COM