«Լիվերպուլը» գոլ բաց թողեց անկյունային հարվածով (VIDEO)

16:16   10 մարտի, 2019

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում մեկնարկել է «Լիվերպուլ» - «Բարնլի» հանդիպումը:

Հաշիվը 6-րդ րոպեին բացվել է անկյունային հարվածով: Էշլի Ուեսթվուդի հարվածից հետո դարպասապահ Ալիսսոն Բեքերը փակվել է երկու մրցակիցների կողմից և չի կարողացել հասնել գնդակին:

Բրազիլացին պահանջել է տուգանային նշանակել, սակայն մրցավարը հաշվել է գոլը:



© ARMFOOTBALL.COM