Համաշխարհային ունիվերսիադա. Միայել Միքայելյանի արդյունքները

15:51   4 մարտի, 2019

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող  համաշխարհային ձմեռային 29-րդ ունիվերսիադային մասնակցում են  Հայաստանի հինգ պատվիրակներ:

Հայ մարզիկներից առաջինն ասպարեզ ելավ աշոցքցի 19-ամյա դահուկորդ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Միքայել Միքայելյանը: 10կմ դասական ոճում, 86 մասնակիցների պայքարում 28:52.0 արդյունքով  նա զբաղեցրեց 38–րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առավել հաջող էր Միքայելի ելույթը  10կմ ազատ ոճի հետապնդումով  մրցաձևում: 82  մասնակիցների մեջ նա գրավեց 26-րդ տեղը` 26:41.9 արդյունքով:

Մեր ուսանող մարզիկները մարտի 5–ին ազատ են մրցումներից: Հաջորդ օրը ` մարտի 6–ին Միքայել Միքայելյանը կմրցի արագավազքում, իսկ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա կարճ ծրագրով:

 



© ARMFOOTBALL.COM