Դե Խեան հրաժարվել խելահեղ աշխատավարձից

15:28   27 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ:

Առաջարկվող նոր պայմանագրում նշված 20.4 մլն տարեկան աշխատավարձը Դե Խեային կարող էր դարձնել ԱՊԼ-ի ամենաթանկ վարձատրվող դարպասապահը, գրում է standard.co.uk-ը:

Այնուամենայնիվ, իսպանացին մատուցած ծառայությունների դիմաց դա շատ քիչ է համարել և մերժել է Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբին:

Հիշեցնենք, որ Դե Խեան ՄՅՈի-ի մարզաշապիկը կրում է 2011 թվականից:



© ARMFOOTBALL.COM