Մրցաշարային քամբեք. «Ուրարտու-Վիվարոն» դարձավ ԵԱՏՄ-ի գավաթի հաղթող

10:30   27 փետրվարի, 2019

Երևանում անցկացվող ԵԱՏՄ-ի գավաթի վերջին տուրում «Ուրարտու-Վիվարոն» 92:72 հաշվով ջախջախել է ռուսական «Արսենալին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն է դարձել հայկական թիմը ներկայացնող Շեյն Հենրին, ով վաստակել է 22 միավոր:

Այսպիսով, «Ուրարտու-Վիվարոն» «Արսենալի ու «Բարսի Ատիրաուի հետ միասին վաստակել է 5 միավոր, սակայն չեմպիոն է դարձել գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ: Երևանցիները մրցաշարում մեկնարկել էին պարտությամբ:



© ARMFOOTBALL.COM