ԵԱՏՄ գավաթ. «Ուրարտուն» հաղթել է բելառուսական թիմին

10:12   26 փետրվարի, 2019

Երևանում անցկացվող ԵԱՏՄ-ի գավաթ բասկետբոլային մրցաշարում երկրորդ խաղն է անցկացրել «Ուրարտու-Վիվարոն»: Հայկական թիմը 91:79 հաշվով հաղթել է «Բորիսֆենին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Բենջամին-Պավել Դուդուն (Բորիսֆեն), ով վաստակել է 23 միավոր:

Մրցաշարային աղյուսակում «Ուրարտուն» 3 միավորով երկրորդ տեղում է: Վերջին տուրում հայկական թիմը մրցելու է ռուսական «Արսենալի» հետ:



© ARMFOOTBALL.COM