Մեսսին ընդդեմ Սալահի. Գովազդային հոլովակի խոշոր դիտումները

15:59   16 փետրվարի, 2019

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ու «Լիվերպուլի» ռմբարկու Մոհամեդ Սալահը միասին մասնակցել են Pepsi-ի նոր գովազդային հոլովակին:

Կես րոպեանոց հոլովակում արգենտինացին ու եգիպտացին պայքարում են զովացուցիչ ըմպելիքի վերջին շշին տիրանալու համար:

Սալահն այդ հոլովակն Instagram-ի իր էջում տեղադրել է 4 օր առաջ, որը 7,3 միլիոն մարդ է դիտել: Մեսսին հոլովակը տեղադրել է երեկ և արդեն 5,9 դիտում է հավաքել:



© ARMFOOTBALL.COM