Եվրոպա լիգա. 1/16 եզրափակչի առաջին խաղերի արդյունքները (VIDEO)

02:27   15 փետրվարի, 2019

Եվրոպա լիգայում կայացան 1/16 եզրափակչի դիմակայությունների առաջին խաղերը: 

Իսպանական բոլոր չորս թիմերն արտագնա հանդիպումներ անցկացրեցին, որոնցից 3-ում հաղթեցին, իսկ մեկում ոչ-ոքի գրանցեցին:

«Վալենսիան» երկու գեղեցիկ հակագրոհների շնորհիվ հաղթեց «Սելթիկին» (2:0), «Վիլյառեալը»` «Սպորտինգին» (1:0), «Սևիլյան»` «Լացիոյին» (1:0), իսկ «Բետիսը» տպավորիչ քամբեքի շնորհիվ չզիջեց «Ռենին» (3:3): 

Անգլիական Գրանդներից Չելսին Շվեդիայում 2:0 հաշվով հաղթեց Մալմյոյին, իսկ Արսենալը Բելառուսում անսպասելիորեն պարտվեց ԲԱՏԷ-ին` 0:1:

Իտալական Ինտերն Ավստրիայում հաղթեց Ռապիդին (1:0), Նապոլին հարևան Շվեյցարիայում` Ցյուրիխին (3:1):

Օրվա բոլոր 15 խաղերի արդյունքները.

ԲԱՏԷ – «Արսենալ»` 0:1
Գոլը. Դրագուն (45)

«Ռապիդ» Վ. – «Ինտեր»` 0:1

Գոլը. Մարտինես (39)

«Ռեն» – «Բետիս»` 3:3
Գոլերը. Յունու (2), Գարսիա (10, ինքնագոլ), Բեն Արֆա (45+3, 11մ) - Լո Չելսո (32), Սիդնեյ (62), Լաինես (90)

«Լացիո» – «Սևիլյա»` 0:1
Գոլը Բեն Յեդեր (22)

«Կրասնոդար» – «Բայեր»` 0:0

«Գալաթասարայ» – «Բենֆիկա»` 1:2
Գոլերը.  (54) - Սալվիո (27, 11մ), Սեֆերովիչ (64)

«Օլիմպիակոս» – «Դինամո» Կ.` 2:2
Գոլերը. Հասան (9), Դիաս (40) - Բույալսկի (28), Վերբիչ (90)

«Սլավիա» Պ. – «Գենկ»` 0:0

«Սելթիկ» - «Վալենսիա»` 0:2
Գոլերը. Չերիշև (42), Սոբրինո (49)

«Մալմյո» - «Չելսի»` 1:2
Գոլերը. Կրիստիանսեն (80) - Բարկլի (30), Ժիրու (58)

«Սպորտինգ» - «Վիլյառեալ»` 0:1
Գոլը. Ալֆոնսո (3)

«Ցյուրիխ» - «Նապոլի»` 1:3
Գոլերը. Կոլոլի (83, 11մ) - Ինսինյե (12), Կալյեխոն (21), Զելինսկի (77)

«Շախտյոր» Դ. - «Այնտրախտ» Ֆ.` 2:2
Գոլերը. Մարլոս (10, 11մ) Տայսոն (67) - Հինտերեգեր (7), Կոստիչ (50)

«Բրյուգե» - «Զալցբուրգ»` 2:1
Գոլերը. Դենսվիլ (64), Ուեսլի (81) - Յունուզովիչ (17)

«Վիկտորիա» Պ. - «Դինամո» Զ.` 2:1
Գոլերը. Պերնիցա (54, 83) - Օլմո (41)


Փետրվարի 12

«Ֆեներբախչե» - «Զենիթ»` 1:0
Գոլը. Սլիմանի (21)

Պատասխան խաղերը նախանշված են փետրվարի 21-ին: «Սևիլյա» – «Լացիո» հանդիպումը կկայանա մեկ օր շուտ:



© ARMFOOTBALL.COM