Ծաղկաձորում միջազգային մրցաշար է կայանալու

17:24   25 հունվարի, 2019

Հունվարի 29–ին  Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված  «Զարգացող երկրների գավաթ» անվանումով  միջազգային մրցաշարը։

Հայ մարզիկներից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի,Կիրգիզիայի լեռնադահուկորդները, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հնարավոր է մասնակիցների թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26–ն է:

Ծրագրում ընդգրկված են ոլորավայրէջքի  և հսկա ոլորավայրէջքի կանանց ու տղամարդկանց մրցումներ։ Ստուգատեսը կավարտվի փետրվարի 1–ին:



© ARMFOOTBALL.COM