Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լոռի»

21:18   12 հունվարի, 2019

«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Քոչարյանը նախկինում հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Արարատում»: Նրա վերջին թիմը «Լոկոմոտիվ-Երեւանն» է:



© ARMFOOTBALL.COM