Չեմպիոնների լիգա. Մյուլլերը որակազրկվել է և չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղերին

15:46   11 հունվարի, 2019

ՈւԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերին: Գերմանացին նման պատժի է ենարկվել խմբային փուլի վերջին տուրի «Այաքսի» դեմ խաղում (3:3) կոպիտ խախտման համար:

Այսպիսով, գերմանացին չի մասնակցելու «Լիվերպուլի» դեմ 1/8 եզրափակչի հանդիպումներին:

«Բավարիան» անմիջապես հայտարարել է, որ բողոքարկելու է այդ որոշումը:

Մյուլլերն այդ խախտման համար կարմիր քարտ էր ստացել, որը երկրորդն էր նրա կարիերայում: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել Նիկոլաս Տալյաֆիկոյից, ում գլխին հարվածել էր անզգուշորեն:



© ARMFOOTBALL.COM