Վարդանյան. «Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղալը չի խանգարի Հայաստանի ընտրանի հրավիրվելուն»

15:18   11 հունվարի, 2019

Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Վարդանյանը հայտարարել է, որ չճանաչված երկրների հավաքականներում խաղալը չի կարող խանգարել Հայաստանի ազգային ընտրանու կազմում հանդես գալուն:

«Շատ ֆուտբոլիստներ կան, որոնց ցանկանում ենք հրավիրել, բայց ունենք մի փոքր խնդիր: Ֆուտբոլիստները մտածում են, որ Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղալուց հետո չեն կարող հանդես գալ Հայաստանի հավաքականում: Այդ պատճառով վախենում են քայլ անեն դեպի Արևմտյան Հայաստան: Սակայն ես համոզված եմ, որ դա չի խանգարի Հայաստանի ազգային հավաքականում խաղալուն»,- Արևմտյան Հայասանի հավաքականի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է գյոմւրեցի մասնագետը:

Վարդանյանը խոսել է նաև իր գլխավորած թիմի խաղերի, նոր տակտիկայի և Արցախի հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի տեսանյութը:



© ARMFOOTBALL.COM