Երևանի «Լոկոմոտիվից» ֆուտբոլիստ է հեռացել

14:39   11 հունվարի, 2019

Երևանի «Լոկոմոտիվը» հայտարարել է կիսապաշտպան Արամ Քոչարյանից բաժանվելու մասին:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն:

Նշենք, որ «Բանանցի» սանը «Լոկոմոտիվում» էր հանդես գալիս 2018 թվականի օգոստոսից:



© ARMFOOTBALL.COM