«Չելսին» մերժել է խոշոր փոխանակում կատարելու «Բարսելոնայի» առաջարկը

12:19   11 հունվարի, 2019

«Չելսին» «Բարսելոնային» մերժել է եզրային հարձակվող Վիլիանին փոխանակելու առաջարկը:

Կատալոնացիները պատրաստ են եղել նրա փոխարեն Լոնդոն ուղարկել եզրային հարձակվող Մալկոմին ու նաև վճարել 12 միլիոն ֆունտ, գրում է The Telegraph-ը:

Անգլիական ակումբը կարծում է, որ նրան հարկավոր է ամրապնդել թիմի կազմը, այլ ոչ թե բաժանվել Վիլիանի պես կարևոր ֆուտբոլիստներից:

Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնան» բրազիլացուն գնելու երեք առաջարկ է կատարել, որոնք բոլորն էլ մերժումով են ավարտվել: «Բլաուգրանան» պատրաստ է եղել 61 միլիոն եվրո վճարել, որից հետո անցել է պահեստային տարբերակին, որը հենց Մալկոմն է եղել:



© ARMFOOTBALL.COM