Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» նախկին չորս ֆուտբոլիստներ գոլ են խփել «Բարսելոնային»

10:35   11 հունվարի, 2019

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Լևանտեի» հարձակվող Բորխա Մայորալը դարձել է «Բարսելոնայի» դեմ առաջին խաղի հաղթական գոլի հեղինակ (2:1):

Ընթացիկ մրցաշրջանում նա Մադրիդի «Ռեալի» չորրորդ նախկին ֆուտբոլիստն է, ով գրավել է «կապտանռնագույնների» դարպասը, հայտնում է Opta-ն:

Ավելի վաղ կատալոնացիների դարպասը գրավել էին Պաբլո Սարաբիան («Սևիլյա»), Էսեկիել Գարայը («Վալենսիա») և Սերխիո Կանալեսը («Բետիս»):

«Լեգանեսի» կազմում «Բարսելոնային» գոլ է խփել նաև Օսկար Ռոդրիգեսը, ով «Ռեալի» սանն է, սակայն գլխավոր թիմում չի խաղացել:

Հիշեցնենք, որ Մայորալը վարձավճարով է խաղում «Լևանտեում»: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «սերուցքայիններին»:



© ARMFOOTBALL.COM