Էմերին` Մխիթարյանին. «Սպասում ենք վերադարձիդ, դու մեզ անչափ հարկավոր ես»

03:24   11 հունվարի, 2019

Матч ТВ-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելն այս օրերին գտնվում է Անգլիայում և ներկա է եղել «Արսենալի» վերջին մարզմանը: Նա հանդիպել է Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին 5 խաղերը:

«Այսօր «Արսենալի» մարզաբազայում զրուցում էի Հենրիխի հետ: Մեր կողքով անցավ Ունաի Էմերին և նրան ասաց. «Սպասում ենք վերադարձիդ, դու մեզ անչափ հարկավոր ես»:

Վստահ եմ` «Զենիթի» հետաքրքրության մասին լուրը կեղծ է: Տեսականորեն Մխիթարյանը հետաքրքրիր է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի բոլոր ակումբներին»,- իր թվիթերյան էջում գրել է Ժուրավելը:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ոտքի ոսկորի կոտրվածք էր ստացել: Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է առաջիկա երեք շաբաթների ընթացքում:



© ARMFOOTBALL.COM