Մոուրինյուն հսկայական փոխհատուցում է ստացել և արդեն կարող է այլ թիմ գլխավորել

02:14   11 հունվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն վճարել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին հասանալի գումարը պայմանագիրը խզելու համար:

Daily Mail-ը վստահեցնում է, որ պորտուգալացին 15 միլիոն ֆունտ է ստացել:

«Յուրահատուկն» այլևս պայմանագրով կապված չէ անգլիական գրանդին և կարող է ցանկացած թիմ գլխավորել:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն պաշտոնանկ է արվել 2018 թվականի դեկտեմբերին անբավարար արդյունքների պատճառով: Նրան փոխարինած Օլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ «կարմիր սատանաները» հինգ անընդմեջ հաղթանակներ են տարել:



© ARMFOOTBALL.COM