«Բարսելոնան» 75 միլիոն եվրոյի տրանսֆեր կկատարի. ֆուտբոլիստը համաձայնություն է տվել

21:41   10 հունվարի, 2019

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը համաձայնվել է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»: Կատալոնական ակումբն ու հոլանդացին համաձայնեցրել են 5 տարվա պայմանագրի կետերը, հայտնում է Mundo Deportivo-ն:

Տրանսֆերը կազմելու է 75 միլիոն եվրո: Հենց այդքան են ամստերդամցիները պահանջում 21-ամյա ֆուտբոլիստի համար:

Դե Յոնգի համար ծանր պայքարում «Բարսելոնան» հաղթել է ՊՍԺ-ին, «Բավարիային» ու «Մանչեսթեր Սիթիին»:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում հենակետային կիսապաշտպանը 15 խաղի է մասնակցել, որոնցում 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:



© ARMFOOTBALL.COM