Պաշտոնական. Հայկ Գալստյանը հեռացել է «Շտուտգարտից»

20:49   10 հունվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստայնը հեռացել է «Շտուտգարտից»: Այդ մասին տեղեկացնում է գերմանական ակումբի երիտասարդական թիմի մամուլի ծառայությունը:

Ակումբն ու 20-ամյա ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել:

Երևանի «Միկայի» սանը «Շտուտգարտ» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Այս ընթացքում նա այդ ակումբի երիտասարդական թիմի կազմում 20 խաղի է մասնակցել, 1 գոլ խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ նա հանդես է եկել գերմանական «Բուխումի» ու «Հոֆենհայմի» պատանեկան թիմերում:



© ARMFOOTBALL.COM