Սիմոնյանը`«Ալաշկերտը» լքելու պատճառի և «Արարատն» ընտրելու 2 գործոնների մասին

17:55   3 դեկտեմբերի, 2018

«Արարատին» միանալուց հետո կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն առաջին մեկնաբանությունն է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

- Ինչպե՞ս ստացվեց, որ լքեցիր «Ալաշկերտը»:

- Ես արդեն 23 տարեկան եմ ու ինձ խաղաժամանակ է հարկավոր: Սա է պատճառը, որ որոշեցի լքել «Ալաշկերտն» ու երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն ակումբի հետ: Անչափ շնորհակալ եմ «Ալաշկերտին»՝ ընձեռած հնարավորության և ամեն ինչի համար, սակայն ինձ ավելի շատ խաղաժամանակ է պետք:

- Ինչո՞ւ ընտրեցիր հենց «Արարատը»:

- Ամենաառաջինը սա մեծագույն ակումբ է: Հայաստանի ամենահայտնի ակումբներից է: Բացի այդ, այստեղ է Աբրահամ Խաշմանյանը, որը մեծ է դեր է խաղացել իմ որոշման մեջ:

- Ժամանակին աշխատել ես Աբրահամ Խաշմանյանի հետ: Ի՞նչ կասես նրա մասին:

- Շատ լավ ծանոթ ենք միմյանց: Աբրահամ Խաշմանյանն ուժեղ մասնագետ է և հիանալի անձնավորություն: Նրա գլխավորած թիմերն էլ միշտ դրական արդյունք են գրանցել: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ նրա հետ:

 



© ARMFOOTBALL.COM