Մարկու Կաներվա. «Կասկած չկա, որ Հայաստանի հավաքականը կփորձի խառնել բոլորի ծրագրերը»

13:37   3 դեկտեմբերի, 2018

Ֆինալդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանության մասին: Սկանդինավները խմբային փուլում մրցելու են Հայաստանի, Իտալիայի, Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Լիխտենշտեյնի ընտրանիների հետ:

«Երազանքի խումբը չէ, բայց նաև սարսափելի չէ: Հեշտ չի լինելու, բայց ես գոհ եմ: Եզրափակիչ փուլ մտնելու հնարավորություն եմ տեսնում, բայց դրա համար հարկավոր է լավ խաղալ: Խմբում բազմաթիվ, նպատակասլաց թիմեր եմ տեսնում: Կասկած չկա, որ Հայաստանը կփորձի խառնել բոլորի ծրագրերը: Նույնը կարող է նաև Լիխտենշտեյնն անել, ինչո՞ւ ոչ:

Հետաքրքիր է, որ կրկին մրցելու ենք Հունաստանի հետ: Նրանց հետ դիմակայությունների լավ ու վատ հիշողություններ ունենք: Ռևանշի հնարավորություն կա: Բոսնիան հաղթել է Ազգերի լիգայի իր խումբը, որակյալ թիմ է: Իտալիան շատ ուժեղ է, չնայած միևնույն է առաջին ու երկրորդ զամբյուղներում հեշտ մրցակցիներ չկային:

Հիանալի կլիներ սկանդինավյան մրցակիցներ ունենալ: Զարմանալի է, որ մեզ բաժին են հասել միայն հարավեվրոպական երկրներ: Արտագնա խաղերը բարդ են լինելու:

Եթե մեր կարողությունների առավելագույնը ցուցադրենք, շանս կունենանք պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:



© ARMFOOTBALL.COM