Շախմատ. Չեմպիոնական 5-րդ պարտիայում Կարլսենը կարող էր մատ լինել, բայց… (կատարված քայլեր)

11:48   16 նոյեմբերի, 2018

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման դիմակայության 5-րդ պարտիայում Մագնուս Կարլսենը սև խաղաքարերով մրցել է հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հերթական անգամ սիցիլիական պաշտպանություն ընտրած նորվեգացին լավ մեկնարկից հետո իր թագավորին խաղատախտակի կենտրոն է տարել: Այնտեղ ամերիկացին նրա համար ծուղակ է նախապատրաստել, որպեսզի մի քանի քայլից զինվորով (f2f3) մատ հայտարարի: 29-րդ քայլում Կարլսենը հաշվարկել է մրցակցի ծրագիրը և h7h5 քայլով կանխել այն:

33-րդ քայլից հետո գրոսմայստերները հավասար դիրք են ունեցել և ոչ-ոքի գրանցել:

Հաջորդ երկու պարտիաները Կարլսենը սպիտակներով է խաղալու:



© ARMFOOTBALL.COM