«Նապոլիի» երկու գլխավոր ռեկորդներն արդեն նույն ֆուտբոլիստն են պատկանում

16:58   7 նոյեմբերի, 2018

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը մասնակցել է ՊՍԺ-ի դեմ տնային հանդիպմանը (1:1):

Այդ խաղը սլովակի համար դարձել է 512-րդն իտալական թիմի կազմում, ինչը նոր ռեկորդն է: «Աձուրիի» կազմում անցկացրած խաղերի ռեկորդը նախկինում պատկանում էր Ջուզեպպե Բրուսկոլոտտիին (511):

Հիշեցնենք, որ Համշիկը նաև «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նա 120 գոլ է խփել: 31-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբում է հանդես գալիս 2007 թվականից:

 



© ARMFOOTBALL.COM