Oստրովսկի. «Խաշմանյանի գալուց հետո կարգապահության մակարդակը բարձրացել է»

12:52   24 հոկտեմբերի, 2018

Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում «Բանանցի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ «Արարատի» կիսապաշտպան Դմիտրի Օստրովսկին հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

-Դմիտրի, ինչպիսի՞ վիճակում է գտնվում թիմը, պատրա՞ստ եք առաջիկա խաղին:

- Կարծում եմ, որ ֆիզիկապես թիմն աբողջությամբ պատրաստ է և լավ վիճակում է: Տասնօրյա հավաք ենք անցկացրել: Դա օգնեց թիմին ու ըստ ինձ՝ մարզչական շտաբը մեզ հիանալի է պատրաստել առաջիկա խաղին:

-Արդեն մի քանի խաղ է թիմը ունի նոր գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյանը, ի՞նչ է նա բերել իր հետ թիմ:

- Նոր մարզչի և նրա շտաբի գալով թիմում կարգապահության մակարդակը բարձրացել է: Մարզչական շտաբը շատ պրոֆեսիոնալ է, յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Ակումբում ամեն ինչ շատ կազմակերպված է դարձել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս:

- Ի՞նչ կասեք առաջիկա մրցակցի՝ «Բանանցի» մասին:

- «Բանանցի» հետ արդեն մեկ անգամ խաղացել ենք: Լավ են հանդես գալիս պաշտպանությունում ու հարձակման գծում: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վաղը հասնենք հաջողության:



© ARMFOOTBALL.COM