Արամ Հայրապետյան. «Հանդիպեցինք երկրպագուների հետ և նրանք մեզ տրամադրեցին»

23:42   16 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը Մակեդոնիայի նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մենք հաղթեցինք, չգիտեմ․․․ Ջիբրալթարի դեմ խաղն ընդհանրապես ողբերգություն էր։

Ցավում եմ Մարկոսի համար, որոհետև լուրջ վնասվածք ստացավ։ 

Մենք հանդիպում ունեցանք երկրպագուների հետ և նրանք մեզ տրամադրեցին։ Դա նույնպես ոչ պակաս կարևոր էր մեզ համար։ Շատ հաճելի է, որ հաղթեցինք։

Վերջ, այլևս չգիտեմ ինչ խոսել․․․»,- ասել է Հայրապետյանը։



© ARMFOOTBALL.COM