Ազգերի լիգա. Բելգիա - Շվեյցարիա հանդիպման տեսուչը հայ է լինելու

18:58   11 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Բելգիա-Շվեյցարիա հանդիպումը:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:

Ավելի վաղ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը եղել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԱԵԿ – Բենֆիկա խաղի պատվիրակը:



© ARMFOOTBALL.COM