1.5 միլիոն եվրո խմբում հաղթելու դեպքում. ՈւԵՖԱ-ն ավելացրել է Ազգերի լիգայի պարգևավճարների չափը

12:14   11 հոկտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ կավելացնի Ազգերի լիգայի պարգևավճարները հավաքականների համար:

Մասնավորապես, 50 տոկոսով կավելացվի 55 ֆեդերացիաներին տրվող գումարը Ազգերի լիգային մասնակցելու համար: Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս D դիվիզիոնում, կստանա 750 հազար եվրո Ազգերի լիգային մասնակցության համար, իսկ եթե կարողանա հաղթող դուրս գալ իր խմբում կստանա ևս 750 հազար եվրո:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին երկու տուրից հետո խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը:



© ARMFOOTBALL.COM