Էդերսոն. «Ալիսոնն ինձանից մեկ քայլ առաջ է»

23:36   10 հոկտեմբերի, 2018

Բրազիլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնն իրեն համեմատել է ազգային հավաքականի թիմակից, «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ալիսոնի հետ։

«Կարծում եմ՝ մենք շատ ընդհանուր բաներ ունենք։ Նա նունյնպես հրաշալի սկսեց իր առաջին մրցաշրտանն Անգլիայում։ Դարպասապահի աշխատանքը դաժան է։ Դաշտ պիտի դուրս գա միայն մեզանից մեկը, բայց երկուսս էլ լավ ենք հանդես գալիս ակումբներում։

Հիմա Ալիսոնը մեկ քայլ առաջ է ինձանից, որովհետև խաղացել է Աշխարհի առաջնությունում, բայց ես շարունակելու եմ համառորեն աշխատել»,- Էդերսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։



© ARMFOOTBALL.COM