Զիդանը մոտ է թոփ ակումբ գլխավորելուն

20:59   10 հոկտեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է մոտ ապագայում թոփ ակումբ գլխավորել, հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը չափազանց դժգոհ է ներկայումս ակումբի ղեկին գտնվող Նիկո Կովաչից ու ցանկանում է հեռացնել նրան։ Ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է Զիդանին։

Ավելի վաղ տեղեկություն էր տրածվել, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»։ 



© ARMFOOTBALL.COM