11-մետրանոցի ապշեցուցիչ իրացում հայ ֆուտբոլիստի կողմից (VIDEO)

12:19   8 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանի ուսանողական լիգայում Կազանի հետազոտական տեխնիկական համալսարանը 4:0 հաշվով հաղթել է Չուվաշայի մանկավարժական համալսարանին:

Այդ խաղում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը: Նա 11-մետրանոցի ժամանակ հարվածն իրացրել է օդային պտույտ կատարելով: Գրանցվել է  արտակարգ գոլ:

Հիշեցնենք, որ Ավդալյանը նախկինում խաղացել է Երևանի «Արարատի» ու «Բանանցի» կազմում:

Հատկանշական է, որ 2017 թվականին Ավդալյանը նման գոլ խփել է նաև Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում:



© ARMFOOTBALL.COM