Տուխել. «ՊՍԺ-ն արժանի չէր պարտության»

17:50   19 սեպտեմբերի, 2018

«Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլից» կրած արտագնա պարտությունը (2:3):

«Հիանալի առաջին խաղակես տեսանք, որի արդյունքում «Լիվերպուլն» արժանի չէր երկու գնդակի առավելություն ունենալուն: Բայց նույնիսկ այդ իրավիճակում չհանձնվեցիք: Ընդմիջումից հետո շատ հեշտ էինք բաժանվում գնդակից: Նախկինի պես հավատում ենք պաշտպանությունում մեր խաղին: Խաղավերջում դժվար էր, բայց պարտության արժանի չէինք:

Պետք է ավելի ագրեսիվ լինենք առաջ գնալիս: ՊՍԺ-ի ղեկին սա ընդամենն իմ առաջին խաղն էր Չեմպիոնների լիգայում:  Պետք է բարելավենք երեք հարձակվողով խաղը, որպեսզի համառ հանդիպումների ելքը մեր օգտին լուծենք: Հավատում եմ, որ մյուս խաղերում իմ թիմն ավելի հաջող կգործի»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



© ARMFOOTBALL.COM