«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» և մոտեցավ առաջատարին (VIDEO)

16:56   19 սեպտեմբերի, 2018

Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» հյուրընալվել է  «Ալաշկերտին» և 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին խաղակեսում, 16-րդ րոպեին հյուրերը հակագրոհ են կազմակերպել, որի արդյունքում Պետրոս Ավետիսյանը գրավել է դարպասը: Քիչ անց, տուգանայինից Ավետիսյանի կատարած հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասաձողից:

Երկրորդ կեսում (63) փոխարինման մտած Ղուկաս Պողոսյանը հստակորեն իրացրել է Էդգար Մանուչարյանի վաստակած 11-մետրանոցը և հավասարեցրել հաշիվը: Ընդմանեը 9 րոպե անց ստանդարտի խաղարկման ժամանակ Պետրոս Ավետիսյանի փոխանցումը գլխի հարվածով եզրափակել է Մաքսիմ Ժեստոկովը:

Այդ հաղթանակի շնորհիվ Անդրեյ Տալալաևի թիմը վաստակել է 15 միավոր ու նվազագույնի հասցրել առաջատար «Լոռիի» (16) հետ տարբերությունը: «Ալաշկերտը» 10 միավորով մնացել է հինգերորդ տեղում:



© ARMFOOTBALL.COM