Չեմպիոնների լիգա. «Ատլետիկոն» կամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ, Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր «Բրյուգեից» (VIDEO)

01:27   19 սեպտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցան A խմբի առաջին տուրի հանդիպումները։

Ֆրանսիական «Մոնակոն» սեփական հարկի տակ մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ու 1-2 հաշվով պարտություն կրեց։

Դաշտի տերերը 18-րդ րոպեին Գրանդսիրի օգնությամբ բացեցին հաշիվը, բայց 31-րդ րոպեին Կոստան հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղակեսի վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին, Խիմենեսը հաղթանակի նժարը թեքեց իսպանական ակումբի կողմը։ Երկրորդ պաղակեսում գոլեր չգրանցվեցին։

«Բրյուգե» - «Բորուսիա Դ․»՝ 0-1․ Գոլը՝ Պուլիշիչ՝ 85

Այսպիսով, գերմանական ակումբն «Ատլետիկոյի» հետ ունեն 3-ական միավոր՝ իրենցից հետ թողնելով մրցակիցներին։



© ARMFOOTBALL.COM