Խեդիրան մերժել է թոփ ակումբների առաջարկները

22:33   14 սեպտեմբերի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդրիան ամռանը եվրոպական ակումբներ տեղափոխվելու տարբերակներ է ունեցել։

Calciomercato-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն, բայց Խեդիրան որոշել է կարիերան շարունակել Իտլիայում։

Նշենք՝ ավելի վաղ գերմանացին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։



© ARMFOOTBALL.COM