Լևոն Փաչաջյան. «Երբեք ու երբեք հաղթած մեկնարկային կազմը մի փոխեք»
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը մեկնաբանել է ազգային ընտրանու խաղը Մակեդոնիայի ընտրանու դեմ արտագնա մրցավեճում (0:2):
«Երբեք ու երբեք, անգամ եթե Զևսը իր շանթերով սպառնա, որ հաղթած մեկնարկային կազմ փոխեք՝ մի արեք այդպես:
Ֆուտբոլում չգրված օրենքներ կան, որոնք շատ անգամներ գործում են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի երկու տուրերից հետո Հայաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականները վաստակել են 3-ական միավոր, հենտանապահ Ջիբրալթարև 0 միավորով է, իսկ առաջատար Մակեդոնիան` 6: